Թուրքիան պահանջել է Իսրայելի դեսպանից ժամանակավորապես լքել երկիրը
Երեկ՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո, հազարավոր պաղեստինցիներ էին ցույցի դուրս եկել։ Նրանք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, «Ֆրանսպրեսին» հաղորդել է, որ Անկարան նաև ետ է կանչել իր դեսպանին Թել Ավիվից՝ խորհրդակցությունների համար: