Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Իսպանիան «անընդունելի» է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

0

Իսպանիայի իշխանությունները քննադատել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ «անընդունելի» անվանելով դրանք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը կոչ է արել «դադարեցնել ուժի կիրառումը, մասնավորապես՝ անհամաչափ ուժի, և վերջ դնել մահերին»:

«Այսպես գործել չի կարելի: Ցուցարարներին դիմակայելու համար երբեմն պետք է ուժ կիրառել, սակայն՝ սահմանափակ: Չի կարելի հրազեն օգտագործել ու սպանել: Սա բացարձակապես անընդունելի է»,- նշել է Դաստիսը:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին բախումներ են եղել պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանն ընդառաջ:

Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 59-ի:

Երեկ տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса