Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Քննադատները ծափողջյուններով են դիմավորել Լարս Ֆոն Թրիերի ֆիլմը Կաննի կինոփառատոնում

0

Քննադատները ծափողջյուններով են դիմավորել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ի թղթակիցը:

Ինչպես արդեն նշել է Tert.am-ը, ավելի քան հարյուր մարդ չի կարողացել մինչև վերջ դիտել «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը՝ նշելով, որ այն «պետք չէր նկարահանել»:

«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որը ձևակերպում է իր յուրաքանչյուր հանցագործություն որպես արվեստի գործ: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասան Մեթ Դիլոնը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса