ԱՄՆ-ում «հրեշավոր» ալիգատորը զբոսնել է գոլֆի դաշտով (տեսանյութ)
ԱՄՆ-ում հսկայական ալիգատորը զբոսնել է գոլֆի դաշտով, իսկ եղջերուների խումբն անվտանգ հեռավորությունից հետևել է նրան: Արտառոց «զբոսանքին» անդրադարձել է WQAD 8-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Բոֆորտ քաղաքում:
«Բոֆորտում մեծ ալիգատոր կա: Տեսեք՝ ինչպես է ավելի քան 3.5 մետր երկարություն ունեցող հսկան զբոսնում գոլֆի դաշտում: Ոչ ոք չի ուզում գործ ունենալ նրա հետ…», - գրել է տեսանյութի հեղինակը՝ «հրեշավոր» անվանելով ալիգատորին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ալիգատորի զբոսանքի հետևանքով ոչ ոք չի տուժել: