Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են
0
Սոցիալական ցանցերում նորանշանակ նախարարներից մեկը, ով քննադատության թիրախում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս քննադատում են իր նախկին մտքերի համար, սակայն այդ քննադատություններն արդեն տեղափոխվում են այլ հարթություն: Մասնավորապես, փորձ է արվում կասկածի տակ դնել վարակների դեմ տարիներ շարունակ իրականացվող պատվաստումները և դրանց անհրաժեշտությունը: Մենք չենք անդրադառնա նախարարին ուղղված քննադատություններին, միայն հանրության ուշադրությունը կհրավիրենք այն թեզերի վրա, որոնք ակնհայտ սուտ և կեղծ տեղեկություներ են պարունակում պատվաստումների մասին:
