Добавить новость
ru24.net
World News
Май
2018

«Կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0

Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի:

«Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք. դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ որևէ կասկած չունի, որ առաջիկայում քաղբանտարկյալները որևէ գործիքի կիրառմամբ կհայտնվեն ազատության մեջ:

Վարչապետի պնդմամբ՝ խնդիրը փոքր-ինչ բարդ է այն գործերի հետ կապված, որոնցում կան զոհեր:

«Իսկ մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասաց վարչապետը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса