Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում. ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները

0

Նիկոլաս Մադուրոն հաղթել է Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների մոտ 68%-ի աջակցությունը, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մադուրոյի օգտին է քվեարկել ավելի քան 5.8 մլն մարդ, ինչի արդյունքում գործող նախագահն այս պաշտոնում կմնա մինչև 2025թ.:

Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 46.01%-ը: Նրանցից 5.823.718-ը քվեարկել է Մադուրոյի, 1.820.522-ը՝ ընդդիմադիր թեկնածու Էնրի Ֆալկոնի, 925.000-ը՝ Խավյեր Բերտուչիի օգտին:

Հայտնի է, որ Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նա նաև հայտնել է, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել հազարավոր խախտումներ:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է ճանաչել Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Նույնպիսի դիրքորոշում են զբաղեցրել Արգենտինայի, Չիլիի ու մի շարք այլ լատինամերիկյան պետությունների կառավարությունները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса