Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Մեսսին կարիերայի ընթացքում 5-րդ անգամ դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2017/18 մրցաշրջանի արդյունքներով դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

 

Արգենտինացի ֆուտբոլիստն Իսպանիայի ավարտված առաջնությունում 36 խաղի է մասնակցել և դարձել է 34 գոլի հեղինակ: Մեսսին 68 միավոր է վաստակել և 4 միավորով գերազանցել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահին (32 գոլ ԱՊԼ-ում անցկացրած 36 խաղում):

 

Երրորդ տեղում հայտնվել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (30 գոլ ԱՊԼ-ի 37 խաղում):

 

Ավելի վաղ, հիշեցնենք, Մեսսին եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի կոչումը նվաճել էր նաև 2010, 2012, 2013 և 2017 թվականներին:

 

2017/18 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» թոփ-10-ն այս տեսքն ունի`

 

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)` 34 գոլ (68 միավոր)

2. Մուհամեդ Սալահ («Լիվերպուլ»)` 32 (64)

3. Հարի Քեյն («Տոտենհեմ»)` 30 (60)

4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)` 29 (58)

5. Չիրո Իմոբիլե («Լացիո»)` 29 (58)

6. Մաուրո Իկարդի («Ինտեր»)` 29 (58)

7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ)` 28 (56)

8. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)` 26 (52)

9. Ժոնաս («Բենֆիկա»)` 34 (51)

10. Լուիս Սուարես («Բարսելոնա»)` 25 (50).




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса