Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Նադալը կարիերայի ընթացքում 8-րդ անգամ դարձել է Հռոմի մրցաշարի հաղթող (տեսանյութ, լուսանկար)

0

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Հռոմում կայացած «Masters 1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը:

 

Եզրափակիչ խաղում Նադալը 6:1, 1:6, 6:3 հաշիվներով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին:

 

Հանդիպումը 2 ժամ 6 րոպե է տևել: Նադալը ոչ մի էյս չի կատարել, թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը:

 

Իսկ Զվերևի ակտիվում կա 1 կրկնակի սխալ և 7 բաց թողած բրեյք-փոինթ:

 

31-ամյա իսպանացին, այս կերպ, կարիերայի 78-րդ, իսկ ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տիտղոսն է նվաճել: Նադալը կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է հաղթել Հռոմի մրցաշարում:

 

 

Իսկ Զվերևի հաղթական շարքն ընդհատվել է 13-րդ խաղում:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса