Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Իրանը խոստացել է ԵՄ-ին պահպանել միջուկային գործարքը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից կրած վնասները փոխհատուցելու դեպքում. WSJ

0

Իրանը կպահպանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի պայմանները, եթե Եվրամիությունը կարողանա փոխհատուցել Վաշինգտոնի պատժամիջոցներից Թեհրանի կրած վնասները: Այս մասին ասել է երկրի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, գրում է The Wall Street Journal-ը:

«Գնդակը Եվրոպայի դաշտում է»,- նշել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Բեռլինն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առնչությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը: 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա Թեհրանին մեղադրել է համաձայնագրում առկա սողանցքներից օգտվելու ու միջուկային և հրթիռային ծրագրերը գաղտնի զարգացնելու համար: Բացի այդ, Թրամփը կարգադրել է անհապաղ աշխատանքներ սկսել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:

Հայտնի է, որ «միջնորդ վեցյակի» մյուս երկրները քննադատել են Թրամփի քայլը՝ մատնանշելով վտանգավոր հետևանքները: Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, միշտ էլ կատարել է իր պարտավորությունները: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած որոշման:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса