Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Նոր նշանակումներ ոստիկանությունում. Շիրակը նոր ոստիկանապետ ունի, Երևանը՝ նոր փոխոստիկանապետ

0

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:

«Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել է Վալերիյ Օսիպյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса