Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Եթե հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ՝ ՀՀ-ում հանք շահագործելը ձեռնտու չի լինի․ Հ․ Սանասարյան

0

Հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ, և այդ ժամանակ Հայաստանում հանքերը չեն կորզի, քանի որ հաշվարկված է, որ Հայաստանում հանք շահագործելը միայն տնտեսական կորուստներ է բերում։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։

«Եթե հանքատերը վճարի իր արտադրած թափոնների, տարածքների, ջրային համակարգի համար, որ ինքը վերացնում և աղտոտում է, հարկային արտոնություններ չունենա, հանք շահագործելը նրան օգուտ չի բերի։ Այսօրվա կառավարությունն այս գործերը պետք է անի և թույլ չտա, որ նորից շարունակվի պետության ունեցվածքի կողոպուտը և բնական համակարգերի ոչնչացումը։ Եթե այս թափով 20-25 տարի էլ Հայաստանում հանքերի շահագործում ընթանա, մենք չենք ունենա ո՛չ ոռոգման, ո՛չ աղբյուրի ջուր, հողերն էլ կաղտոտվեն ծանր մետաղներով»,- նշեց նա։

Նրա տեղեկացմամբ՝ մինչև 2017թ. մոտ 130 մետաղական հանքի շահագործման արտոնագրեր են տրված եղել։ Միայն 2017-2018 թթ.-ին, ըստ նրա՝ 20-ից ավելի բազմամետաղ հանքի շահագործման թույլտվություն է տրվել՝ հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

«Մոտ 20 տարի է, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունը ծառայում է առանձին ընտանիքների։ Ի՞նչ է արված՝ հանքարդյունաբերությունը հանված է հարկային դաշտից, հանքատերը չի վճարում հողային տարածքների համար, նա չի վճարում նախկինում կատարված ուսումնասիրությունների համար։ Նրանք արտոնված են չվճարել իրենց արտադրած թափոնների համար։ Բացի այդ, նրանք արտոնված են իրենց աղտոտած ջրերը լցնել մակերևութային ջրերի՝ գետեր, լճերի, մեջ։ Ձևականորեն միայն որոշ քանակությամբ՝ 1 խմ ջրի համար վճարում են ընդամենը 50 լումա»,- ասաց Հակոբ Սանասարյանը։

«Հայաստանի կանաչների միության» նախագահը կարևորում այն է, որ նոր կառավարությունը պետք է փոխի հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող քաղաքականությունը․ «Մեզ մոտ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ է հայտարարված։ Միայն տգետը և հանցագործը կարող է նման բան անել, նույնիսկ միլիոնավոր քմ տարածքներ ունեցող երկիր չի անի։ Ոչ մի տեղ հնարավոր չէ, որ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ հայտարարվի. նոր կառավարությունն այս գերակա ճյուղը պետք է հանի»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса