Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (տեսանյութ)

0

Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Վոլգոգրադում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ են նշել հերմետիկության խախտումը, Չելյաբինսկում՝ տեխնիկական անսարքությունը:

Հարավային տրանսպորտային դատախազության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 226 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:

Հաղորդվում է, որ չվերթի 11 ուղևոր դիմել է բուժօգնության համար: Տուժածների մոտ ախտորոշվել է արյան ճնշման բարձրացում, գլխացավ և վնասվածքներ: Նրանց տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса