Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հիլարի Քլինթոնը ռուսական «ուշանկա» է տարել շրջանավարտների հետ հանդիպմանը՝ ակնարկելով Ռուսաստանի մասին (տեսանյութ)

0

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է Յեյլի համալսարանին կից իրավաբանական քոլեջի շրջանավարտների պատվին կազմակերպված հավաքին, որի ժամանակ բազմաթիվ կատակներ է արել՝ այդ թվում նաև 2016թ. կայացած նախագահական ընտրությունների, Դոնալդ Թրամփին պարտվելու, Ռուսաստանի վիճահարույց միջամտության թեմաներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քլինթոնը խոստովանել է, որ դեռևս ուշքի չի եկել ընտրություններում կրած պարտությունից ու շատ մտավախություններ ունի ազգի ներկայիս վիճակի վերաբերյալ:

Դրանից հետո քաղաքական գործիչն ամբիոնի տակից հանել է ռուսական «ուշանկա» գլխարկը՝ ակնարկելով այդ երկրի հնարավոր միջամտության մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ քոլեջում ձևավորված ավանդույթ կա, որի համաձայն՝ հյուրերը պետք է իրենց հետ յուրահատուկ գլխարկներ բերեն:

«Դե ինչ, գիտեմ, որ դուք գլխարկների ավանդույթին հետևում եք, ու հետս մի հատ բերել եմ: Սա ռուսական գլխարկ է: Ուզում եմ ասել, եթե դուք չեք կարող հաղթել նրանց, ուրեմն՝ միացեք նրանց»,-ասել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլինթոնն իր պարտության համար մեղադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկություններ էին ստացել առ այն, որ Մոսկվան միջամտել է 2016թ. ընտրություններին՝ նպաստելով Թրամփի հաղթանակին:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса