ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանց աջակիցները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը (տեսանյութ)
14:25
Սկզբում ցուցարարները «հեռացիր» գրություններով պաստառների տակ նստել են Դատախազության աստիճաններին:
Կողքին տեղադրված է նաև պաստառ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին և Սասնա ծռերին»:
Հիշցնենք, որ ներկայումս լայն ներքաղաքական դիսկուրս կա այն, մասին, թե ինչ կարգավիճակ ունեն ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամները՝ քաղբանտարկյա՞լ են, խղճի բանտարկյա՞լ, թե այլ:
13:42
Երևանում 2016թ. հուլիսին ՊՊԾ գունդը գրաված անձանց աջակիցները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը։ Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։
Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները։
