Добавить новость
ru24.net
World News
Май
2018

«Լոռին»՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

0

Կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 26-րդ տուրի 4 հանդիպումները: «Շիրակ-2»-ը չէր ներկայացել «Արցախի» հետ արտագնա հանդիպմանը, ուստի տեխնիկական պարտություն կգրանցվի:

 

«Լոռին» Վանաձորում հյուրի կարգավիճակով մրցեց «Ալաշկերտ-2»-ի հետ, հաղթեց նվազագույն հաշվով և նվաճեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոնի կոչումը:

 
 
40-րդ րոպեին «Լոռիի» լեգիոներ Ոոգոչուկվու Իվուն անվրեպ է իրացրել 11 մետրանոցը: 

 

«Արարատ-Մոսկվան» սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթել է «Բանանց-2»-ին, իսկ «Փյունիկ-2»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Էրեբունիի» դարպասը:

 

«Լոռին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով: «Արցախը» կունենա 62 միավոր: «Արարատ-Մոսկվան» վաստակում է 46 միավոր և շրջանցում «Բանանց-2»-ին:

 

Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին տուրի հանդիպումները կկայանան մայիսի 28-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса