Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն. Ա. Մինասյան

0

Բոլոր այն ծրագրերը, որոնք արդյունավետությամբ բարձր են և միտված են ՀՀ մրցունակ տնտեսության արդար տնտեսական կարգերի հաստատմանը, մնալու են:  

Այսօր երդմնակալությունից առաջ նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե այս ամենին զուգահեռ իրենք մեծածավալ փոփոխություններ են անելու:

«Մեծածավալ փոփոխություններ պետք է անենք հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: Ներկայացրել ենք առաջարկություններ, որոնք հիմնված են մեր տնտեսության թույլ կողմերը վեր հանելուն ու բացահայտելուն»,- ասաց նա:

Նախարարը նկատեց, որ այսօր ներդրումների հետ կապված դրական ազդակներ կան՝ զանգերը, կապ հաստատելը բավականին շատ են ներդրողների կողմից:  Մինասյանը կարծում է, որ կա նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն:

«Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն: Հիմա շատ ավելի մեծաթիվ ցանկություն հայտնողներ կան, ինչից մենք պետք է օգտվենք, որպեսզի նոր կառավարությունը երկրին, պետությանն ու ժողովրդին շատ ավելի ուժեղ տնտեսական համակարգ թողնի: Նոր գործիքներ պետք է առաջարկենք, որ կապերն ու զանգերը վերածվեն իրական ներդրումների: Պետք է լինի քաղաքական ռիսկերից ապահովագրություն, որի մեջ է մտնում փոխարժեքի հնարավոր տատանումից մինչև արտաքին միջամտութուն: Այստեղ Համաշխարհային բանկն է առաջարկություն արել, որ պատրաստ են աջակցել նման համակարգի ներդրման համար»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ վարչապետի հետ էր հեշտ աշխատել՝ Կարեն Կարապետյանի, թե Նիկոլ Փաշինյանի, նախարար Մինասյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր վարչապետ իր աշխատանքի ոճն ու մոտեցումն ունի: Գլխավորն այն է, որ պետության շահը կենտրոնական տեղում լինի»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса