Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հայտնի է դարձել՝ ինչ հարսանեկան նվեր է արել արքայազն Հարրին Մեգան Մարքլին

0

Հայտնի է դարձել՝ ինչ հարսանեկան նվեր է արել արքայազն Հարրին իր կին Մեգան Մարքլին:

Ինչպես նշում է Elle-ը, հարսանիքի օրը Հարրին առնվազն երկու խորհրդանշական նվեր է արել իր կնոջը: Առաջինը՝ առավոտյան, հարսանեկան արարողությունից առաջ, Հարրին անձամբ անմոռուկներ է հավաքել Քենսինգթոնյան պալատին կից պարտեզում՝ ծաղիկները Մեգանի հարսանեկան ծաղկեփնջին ավելացնելու համար: Հայտնի է, որ անմոռուկներն արքայադուստր Դիանայի ամենասիրելի ծաղիկներն են:

Ավելի ուշ պարզվել է, որ արարողության պաշտոնական մասի ավարտից հետո Հարրին ևս մի անակնկալ է մատուցել Մեգանին. ծովակնով և ադամանդներով մատանի, որը ժամանակին պատկանել է նրա մորը՝ արքայադուստր Դիանային:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса