Добавить новость
ru24.net
World News
Май
2018

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին

0

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: 

Ջեոֆ Ջակոմինին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Էրիկ Գրիգորյանին բնապահպանության ոլորտը կառավարող կարևոր կառուցի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել CNF-ի պատրաստակամությունը՝ շարունակել և նոր հարթության վրա դնել Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը։

Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար, շեշտել, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության  խնդիրները բնապահպանական գերատեսչության առաջնահերթություններից է և իր կողմից արդեն հանձնարարական է տրվել խստացնել ԲՀՊՏ-ների պահպանության աշխատանքները։

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավերության բարձրացման նպատակով նախարարը կարևորել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման և տարածքների սահմանների հստակ քարտեզագրման  խնդիրների լուծումը։

Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին ցուցաբերվող աջակցության  ծրագրի նախապես հաստատման անհրաժեշտությունը և տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса