«Աստված տա, լավ լինի, ես Ձեզ հետ կգամ Ձեր տղայի գերեզմանին». կուրսանտի սպանության գործով ցուցմունք տվեց գնդապետի մեղադրյալ որդին
0
2014 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս գործով հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլին, և դատարանում այսօր այս գործով դատական նիստին առաջինը ցուցմունք տվեց Գնել Թևոսյանը:
