Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Մեքսիկան հետ է կանչում Վենեսուելայից իր դեսպանին

0

Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրություններից հետո Մեքսիկայի արտգործնախարարությունը հայտարարել է այդ երկրից իր դեսպանին հետ կանչելու մասին, ինչպես նաև՝ նախազգուշացրել այնտեղ բիզնես անելու ռիսկերի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ չի ճանաչում ընտրական գործընթացի օրինականությունը Վենեսուելայում, որն ավարտվել է մայիսի 20-ին»,- նշել են Մեքսիկայի արտգործնախարարությունում՝ հավելելով, որ այս կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է հետ կանչել իր դեսպան Էրենդիրա Պաս Կամպոսին:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում կիրակի արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել

Նախագահական ընտրությունները հարավամերիկյան երկրում անցկացվել են խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ընտրություններ անցկացնելու որոշմանը զանգվածային ցույցեր են նախորդել:

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը ներկայացրել է երկրի նախագահի ընտրությունների արդյունքների երկրորդ տեղեկագիրը, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ընտրողների 6.19 միլիոն ձայնը՝ քվեների 98.78 տոկոսը հաշվելուց հետո:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса