Ճապոնացի լեռնագնացը մահացել է Էվերեստը գրավելու ութերորդ փորձի ժամանակ
Ճապոնացի լեռնագնաց Նոբուկազու Կուրիկին մահացել է աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը բարձրանալու ութերորդ փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ վերջին ինը տարիների ընթացքում Կուրիկին փորձել է գրավել բարձունքը՝ առանց լրացուցիչ թթվածին օգտագործելու: Նա պետք է բարձրանար լեռը՝ «7 գագաթ» նախագիծն ավարտին հասցնելու համար, որի շրջանակում նա մտադիր էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր կետերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է վրանի մեջ՝ 7.400 մետր բարձրության վրա՝ գագաթից 1.400 մետր հեռավորության վրա:
