Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Կուտակային կենսաթոշակների պարտադիր նորմի կիրառումը հետաձգելն ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու. Բ. Ասատրյանը՝ Մ. Թանդիլյանի առաջարկի մասին

0

Մեկ տարին ոչ մի բան չի տա կամ շատ քիչ բան կտա․ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով  «Ելք» դաշինքից նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարությանն ուղղված առաջարկի ՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը, հետաձգելու մասին:

Ասատրյանը նկատեց՝ հետաձգելը, պրոբլեմներն անտեսելը կամ լուծումներից խուսափելը նախկին իշխանության ոճն էր: «Այդ մեկ տարին միանշանակ ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու, նոր իրողություն չի ձևավորվելու»,- ասաց նա:

- Պարո՛ն Ասատրյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարությանն ուղղված առաջարկ է ներկայացրել՝  սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը հետաձգելու մասին: Դուք բազմիցս նշել եք, որ «Պարտադիր կենսաթոշակային համակարգը» անհրաժեշտություն է, Հայաստանն այլ կերպ չի կարող  անել: Ի՞նչ գնահատական կտաք Մանե Թանդիլյանի առաջարկին:

-Նախ հիշեցնեմ նաև, որ առաջին հետխորհրդային խորհրդարանում ես այս խնդիրներով էի զբաղվում: Այն ժամանակ մեր հնարավորությունները շատ ավելի սուղ էին: Մենք երազել անգամ չէինք կարող կուտակային համակարգ ներդնելու մասին: Բայց այն ժամանակ էլ ինչ-որ քայլեր արեցինք, որոնց մեջ արդեն կուտակային համակարգի իմաստը կար: Ցավոք, հետագա իրադարձությունները չհանգեցրին նրան, որ համակարգը զարգանա: Ավանդական մոդելով, այսպես կոչված, սերունդների պատասխանատվության մոդելով ընթացքը շարունակվեց, որը զարգացած հասարակարգերում կարող է արդյունավետ լինել, բայց մեր տիպի  տնտեսությունում հայտնի է, թե ինչ արդյունքի կարող էր բերել` ներկայիս վիճակը վկա:

Երկու խոսք կուզեի ասել նախկին իշխանությունների մասին:  Առիթ եղել է, այն ժամանակ էլ ասել եմ, հիմա էլ  ասում եմ՝ այս իրավիճակը նախորդ իշխանությունների  անպատասխանատու քաղաքականության արդյունքն է: Սա ասում եմ ոչ թե նախկին իշխանությունների հասցեին ինչ-որ գնահատական տալու համար, հրապարակը դա արդեն իսկ արել է, այլ նրա համար, որ այսօրվա՝ նոր սերնդի գործիչները դասերը քաղեն, ճիշտ կողմնորոշվեն: Այս տեսակ խնդիրներ միշտ լինում են, և դրանց լուծումը բավականին բարդ է՝ անցում կուտակային համակարգին, հատկապես «պարտադիրին» անցումը: Պետք է քաղաքական կամք դրսևորել այդ անցումը կատարելու համար: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայիս սերունդը վնասներ է կրելու, մինչդեռ դրական արդյունքները մենք տեսնելու ենք միայն քսան տարի հետո:

-Հիմնական խնդիրը, ասվում է, վստահության պակասն է:

- Այո՛, դրա ներքո են եղած խնդիրները ձևավորվել: Վստահության պակասը նախորդ իշխանությունների ժամանակ էր շատ մեծ, ու չէի ասի, որ վստահություն ձեռք բերելու ուղղությամբ նախկին իշխանություններն ինչ- որ բան արեցին: Մինչդեռ այսօր վիճակը որակապես փոխվել է` ներկայիս իշխանությունների ամենամեծ կապիտալը հանրության վստահությունն է:

-Չնայած որ ներկայիս իշխանություններն ունեն վստահություն, բայց կարծես թե ցանկանում են մեկ տարի շահել՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով հետաձգելով:

- Այո՛, արդեն հրապարակվել է նման դիրքորոշում, սակայն պնդում եմ, որ մեկ տարի հետաձգելը ոչինչ չի տալու: Մեկ տարվա ընթացքում կարող են ձևավորվել նորանոր խնդիրներ: Չմոռանանք, որ նախկինում ձևավորվել էր մի համակարգ՝ հիմնարար լուծումների մասով, որն արդյունավետ էր: Խոսքս մասնավորապես կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակից ներդրումային ընկերությունների մասին է, որոնք շատ լուրջ, միջազգային մակարդակի ընկերություններ են, և ինքնին երաշխիք են, որ համակարգը արդյունավետ կաշխատի:

-Մեկ տարով պարտադիր նորմը հետաձգելը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:

-Ամենամեծ վտանգն այն է, որ իմ նշած այդ ընկերությունները կարող են հրաժարվել ծառայություններ մատուցելուց: Բացի դրանից, համակարգը միայն աշխատելով կարող է իր արդյունավետությունը ցույց տալ: Եթե այս համակարգում ներգրավվածությունը ցածր է, փոքր մասն է մեր քաղաքացիների մասնակցում, արդյունավետությունը հարցականի տակ է դրվում: Այսինքն՝ պետք է ձգտել, որ համակարգին ներգրավվածությունը ծավալուն լինի:

Իսկ ներգրավվածության ցածր աստիճանը պայմանավորված է նաև մեր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակով և կամ խնայողություններ անելու մշակույթի բացակայությամբ: Այդ պարտադիր բաղադրիչը, որն այսօր առանցքային է դարձել, կարծես այլընտրանք չունի: Իշխանությունները, կարծում եմ, այս հարցում պետք է ճկուն գտնվեն, մոդելներ գտնեն դրա նկատմամբ վերաբերմունք փոխելու համար: Եթե իշխանությունները ինչ-որ բան են պարտադրում՝ հատկապես ֆինանսական հետևանք ունեցող մի բան, պետք է ինչ-որ ձևով հատուցեն, փոխհատուցեն այն կորուստները, որոնք քաղաքացիները կրում են:

-Ձեր ասածի համատեքստում՝ «պարտադիր նորմը» կուտակային կենսաթոշակային համակարգում կիրառելուն զուգահեռ՝ նոր կառավարությունը մտածում է եկամտային հարկի շեմի նվազեցման մասին: Ի՞նչ կարծիք ունեք այդ լուծման մասին:

-Ամենաարդյունավետ տարբերակը դա է: Կոնկրետ լուծում է: Բերեք հուլիսի մեկից «պարտադիր» համակարգը ներմուծենք և զուգահեռաբար մասամբ նվազեցնենք եկամտային հարկի շեմը: Հնարավոր են նաև այլ տարբերակներ, օրինակ՝ մասնակիցների համար հարկային բազայի՝ այդ չափով կրճատում և այլն, այսինքն՝ հնարավոր են լուծումներ, ուղղակի պետք է քննարկել ու վճիռներ կայացնել:

Երկրում իրավիճակ է փոխվել, և խնդրին ավելի լայն պետք է մոտենալ: Եկամտային հարկի նվազեցումը գլոբալ խնդիր է, և կարծում եմ՝ այսօր անհրաժեշտ է գնալ դրան: Սակայն առանցքային խնդիրներից է ստվերայնության կրճատումը` հայտնի է, որ եկամտի ստվերը մեր երկրում ամենաբարձրն է: Հիմա բերեք ստվերից դուրս գալու հաշվին փակենք այդ «պարտադիրի» համար կատարվելիք ծախսը, իսկ մյուս մասը ուղղենք ներկա կարիքավորներին աջակցելուն:

- Մանե Թանդիլյանը լրագրողներին պարբերաբար պարզաբանում է՝ ինքը ժամանակին դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր նորմին: Եվ իր խնդրած մեկ տարին պետք է նրան՝ «Կենսաթոշակային կուտակային համակարգի» մասին  օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վերհանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար: Նրա դիտարկմամբ՝  փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ քաղաքացին իր ցանկությամբ, ոչ թե պարտադրաբար միանա կենսաթոշակային կուտակային համակարգին: Ձեր պատկերացմամբ՝ հնարավո՞ր է մեր միջավայրում՝ համակարգի պայմաններն այնպիսին դարձնել, որ մարդիկ կամովի միանան դրան:

- Մեկ տարին ոչ մի բան չի տա կամ շատ քիչ բան կտա: Ես պարզապես հիմա դիմում եմ Մանե Թանդիլյանին, այն մարդկանց, որոնք պատասխանատու են այս զարգացումների համար: Այսօր մեր երկրի իշխանություններն ունեն  վստահության մեծ քվե, և այդ վստահությունը նրանք պետք է օգտագործեն:  Հետաձգելը, պրոբլեմներն անտեսելը կամ լուծումներից խուսափելը նախկին իշխանության ոճն էր: Այդ մեկ տարին միանշանակ ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու, նոր իրողություն չի ձևավորվելու: Դժվար թե հասարակությանը հնարավոր լինի համոզել․ հասարակության սոցիալական դրությունը կտրուկ չի բարելավվելու, որոշ խնդիրներ կլուծվեն, ոգևորության ալիքը ինչ-որ բաներ կփոխի, բայց որակական մեծ տեղաշարժեր չեն լինի, և հասարակությունը նույն կերպ է վերաբերվելու կուտակային կենսաթոշակային համակարգին: Ֆինանսական գրագիտությունը մեկ տարվա ընթացքում ևս չի ձևավորվի: Բայց կարծում եմ՝ տիրող ոգևորությունը, հավատը, իրենց  նկատմամբ վստահությունը ներկայիս իշխանությունները պետք է օգտագործեն այս և առկա բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար:

Եկե՛ք մտածենք նաև ֆինանսական տեսանկյունից․ սա ներդրումների լուրջ այլընտրանք է: Այս երեք տարիների ընթացքում, երբ գործեց պարտադիրի նորմը, դրա շահութաբերությունը շատ բարձր էր, տեսնում ենք, որ այն ամենաեկամտաբեր ներդրումն էր մեր ֆինանսական շուկայում: Չմոռանանք սրա մասին ևս քննարկումների ժամանակ: Համոզենք մարդկանց, որ գնում ենք պարտադիրի նորմը կիրառելու քայլին, բայց գնում ենք ձեր ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, և ներկայացնենք համակարգի առավելությունները, առկա երաշխիքները, որոնք շատ լուրջ են, և որի մասին երեկ խոսում էր նախարար Մանե Թանդիլյանը:

-Լուրջ երաշխիքներ են, բայց ապագայի համար են: Մարդիկ, որոնք իշխանափոխություն տեսան, ցանկանում են անմիջապես փոփոխություններ  զգալ  իրենց կենսամակարդակի, սոցիալական վիճակի վրա: Ի՞նչ պետք է անի նոր իշխանությունը, որ արդարացնի այդ սպասելիքները:

-Ցանկացած նոր իշխանություն միշտ էլ բախվում է խնդիրների հետ, որոնք հաճո չեն հասարակությանը: Ես հենց այդ ալիքով իշխանավոր եմ դարձել և բախվել եմ  սոցիալական հարցերի հետ, որոնց լուծման հնարավորություններն օրեցօր նվազում էին: Այն ժամանակ մենք գնացինք ոչ շատ պոպուլյար լուծումների:

Պետք է իշխանությունը գիտակցի, որ դա արվում է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է ներկայացնի քաղաքացիներին: Այսօր, այո՛, յուրաքանչյուր ծախս կորուստ է քաղաքացու համար, բայց պետք է բացատրվի, թե կորուստն ինչպես է հատուցվելու, որ դրանից շահելու է և՛ քաղաքացին, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ ֆինանսական համակարգը:

Բացի դրանից, չմոռանանք, որ մենք տնտեսության զարգացման համար լրացուցիչ խթան ենք ստանալու: Ներկայումս՝ այս երեք տարիների ընթացում, կուտակային կենսաթոշակային համակարգում հավաքագրված միջոցները հասել են մոտ 100 միլիարդ դրամի: Իսկ դա մեր ՀՆԱ-ի մոտ երկու տոկոսն է: Դա արդեն դառնում է տնտեսության զարգացման խթան, գործիք: Տնտեսության զարգացումն էլ կդառնա հենք աշխատավարձերի բարձրացման համար: Նշված խնդիրների լուծման պարագայում շատ կարճ ժամանակում մենք կտեսնենք կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները, և մոռացության կմատնվեն այն անհանգստությունները, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում:

-Տպավորություն կա, որ նոր իշխանությունները, այս դեպքում՝ Մանե Թանդիլյանը, մտավախություն ունեն վստահությունը կորցնելու: Եթե առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ մեկ տարի հետո էլ հնարավոր չի լինի մարդկանց համոզել՝ ներգրավվել կուտակային կենսաթոշակային համակարգում, գուցե այդ ժամանակ էլ նախարարը հրաժարվի՝ «պարտադիրը» նորից կիրառելու մտքից, և ունենանք այն, ինչ ունենք:

-Բոլոր իշխանություններն են ունենում մտավախություն վստահություն կորցնելու հարցում: Իսկ այսօր իրավիճակը որակապես փոխվել է, ներկայիս իշխանությունները ցանկանում են հաշվետու լինել և անընդհատ ասում են այդ մասին: Երեկ հեռուստաընկերություններից մեկով դիտեցի Մանե Թանդիլյանի հարցազրույցը, լիովին տարբերվում էր նրա ասածը նախկինում եղած կարճ հաղորդագրություններից: Խոսում էր մասնագետ, որը տեսնում էր ոլորտի խնդիրները, բավականին հասուն և սթափ կերպով էր գնահատում ռիսկերը: Հուսով եմ, որ վճռականություն էլ կունենա: Բացի դրանից, կառավարություն կա: Իհարկե, սոցապ նախարարը ավելի պատասխանատու է ոլորտի համար, բայց կաբինետում կան նաև այլ անդամներ, որոնք ֆինանսական կայունության և այլ հարցերի համար են պատասխանատու:

Չմոռանանք, որ մենք այսօր բավականին ծանր վիճակում ենք գտնվում, հասել ենք դրան: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեկ օրվա մեջ ժողովրդագրական վիճակը չի շտկվելու: Մենք մտել ենք մի ժամանակահատված, երբ աշխատանքային տարիք մուտք գործողների թիվն ավելի պակաս է, քան կենսաթոշակային տարիք մտնողներինը, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի վրա օրեցօր մեծանում է սերունդների նկատմամբ պատասխանատվության բեռը: Դրա հետ մեկտեղ, մենք ունենք նաև ծնելիության մակարդակի նվազում, մահացության աճ և այլն, անընդհատ այդ բեռն ավելանալու է: Ստացվում է մի վիճակ, որ դեռ շատ երկար ժամանակ մեր բյուջեի  հնարավոր տնտեսական աճի արդյունքները մենք պետք է ներդնենք միայն առկա սոցիալական վիճակը բարելավելու համար, ինչը, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ անընդունելի է: Անկարելի է 30 տոկոս աղքատության պայմաններում մտածել  տնտեսական աճի մասին: Հուսով եմ, որ Կառավարությունը սթափ կգնահատի իրավիճակը, կկայացվեն վճիռներ, որոնք չեն կարող չկայացվել:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Состоялась церемония вручения премии Men Today Trends

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске


Самой популярной солнцезащитной оптикой в Махачкале стали очки бренда Polaroid

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

Корпоративные активности: нужны ли и как влияют на коллектив

СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» оказывает содействие студентам Высшей инженерной школы


Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?

Cubs Suffer Another Devastating Injury to Starting Rotation

Chelsea enter Conference League despite speculation they could snub Uefa competition after facing tough financial rules

Mets survive late barrage to beat Yankees in Subway Series opener


Врач рассказал об опасности заражения кишечной инфекцией при употреблении суши

Под Орлом «Газель» столкнулась с большегрузом. Один из водителей скончался

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Два водителя погибли в массовом ДТП на обходе Красноярска


'I absolutely suck at video games': Hidetaka Miyazaki discusses how he prepped for Elden Ring: Shadow of the Erdtree

The latest friendship-ruining co-op game on Steam is a punishing platformer where you're chained to your pals, and it's about to crack 100,000 concurrent players

All Destiny 2 Prismatic fragment locations

Прохождение элитного подземелья «Лесной алтарь» в Tarisland


Робота водієм у Таксі 571 (Київ)


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Участие в СВО признали побегом // Заочно арестован подсудимый, сбежавший в вооруженные силы

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске




Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Состоялась церемония вручения премии Men Today Trends

Губернатор: в больницах Севастополя остаются 23 человека


Сбер объявил победителей всероссийского конкурса «Цифровой марафон»

Губернатор Подмосковья: концертного зала на месте «Крокус Сити Холла» больше не будет

В России представили первый электросамокат для полиции: выглядит довольно стильно

Губернатор: в больницах Севастополя остаются 23 человека


WTA удивила решением по Елене Рыбакиной перед стартом Уимблдона

Хачанов и Калинская выступят на турнире в Вашингтоне, который пройдет во время Олимпиады

WTA "кинул" Рыбакину и Швентек

Россиянка Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона


Telegraph: министры Британии призвали демократов срочно поменять Байдена

Валиева о дальнейшей учебе: я еще не определилась и нахожусь в раздумьях

К кому Россия имеет свою единственную территориальную претензию?

В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике


Музыкальные новости

Участники VK Fest смогут проверить свое здоровье на стенде «Будь Здоров»

Игорь Джабраилов закрутил роман с «Мисс Екатеринбург», которая боролась за сердце Тимати в «Холостяке»

Радио Русский Шансон. Русский шансон слушать. Песни русского шансона.

Оркестр «Русская филармония» исполнит хиты Queen



В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

Пожилой мужчина погиб при лобовом столкновении с грузовиком в Подмосковье


Песков заявил, что в Кремле ознакомятся со сделанными в ходе дебатов в США заявлениями

«Магнит» и Everland запускают социальную программу для молодых людей с инвалидностью в 10 регионах

Роспотребнадзор запретил купаться на пляже «Динамо» и Головинских прудах Москвы

Бизнес с зубами: Росздравнадзор одобрил томский материал для коронок


Автомобиль загорелся на площади Рогожская Застава в Москве

За чем люди едут в слободу Петровку?

В клубном доме Artisan на Арбате открылись продажи редких коммерческих площадей под «тихий» ритейл

"Кровь с асфальта тут же смывали": что творилось за кулисами "Черкизона"?


Выпускные вечера пройдут в России 28 и 29 июня

Путин указал на важность науки и образования для развития России

Путин обсуждает с Совбезом РФ ситуацию вокруг ДРСМД

LIVE: Встреча Путина с выпускниками РАНХИГС





Гастроэнтеролог Садыков назвал дыню натуральным средством от запоров

Простой способ охладиться в аномальную жару подсказал московский врач

Московские студенты пройдут производственную практику в онкодиспансере в Балашихе

Пробил голову самокатом. Пятилетняя девочка попала в реанимацию в Москве



Роспотребнадзор запретил купаться на пляже «Динамо» и Головинских прудах Москвы

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта

Деликатес в чаше: всего по чуть-чуть


Лукашенко рассказал о совместном развитии России и Беларуси

Посол Беларуси: Визит Лукашенко придал дополнительный импульс развитию двустороннего сотрудничества



Сергей Собянин. Главное за день

Сергей Собянин поздравил москвичей с Днем молодежи

Собянин поздравил Московский продюсерский центр с юбилеем

Собянин: В этом году в ТиНАО будет благоустроено несколько больших зон отдыха


"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

Экономическая ценность деревьев в экосистеме города

Синоптик Ильин: Аномальная жара отступит из Москвы к середине следующей недели

На российскую столицу надвигается африканская жара


В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике

К кому Россия имеет свою единственную территориальную претензию?

В Тамбовской области столкнулись рейсовый автобус и фура: есть жертвы

Валиева о дальнейшей учебе: я еще не определилась и нахожусь в раздумьях


АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Архангельская область войдет в федеральный историко-культурный туристический проект «Императорский маршрут»


В Симферополе пройдут антитеррористические учения

Удивительно, но факт: в Симферополе снять квартиру дороже, чем в Севастополе

На участке западного обхода Симферополя ограничено движение до ноября

Водитель так торопился к морю, что вдребезги разбил о дерево свою жизнь


Сбер объявил победителей всероссийского конкурса «Цифровой марафон»

Губернатор Воробьев: на месте сгоревшего «Крокуса» концертного зала не будет

Ученые из России раскрыли секрет метаболизма у насекомых, впадающих в спячку

В Саратовской области появилась первая 300-балльница












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Калинская

Теннисистка Калинская не примет участие в Олимпиаде, несмотря на допуск от МОК, сообщил Тарпищев






В Саратовской области появилась первая 300-балльница

Губернатор Воробьев: на месте сгоревшего «Крокуса» концертного зала не будет

В «Дохсуне» проходит финал соревнований по художественной гимнастике

К кому Россия имеет свою единственную территориальную претензию?