«Չելսին» և «Յուվենտուսը» պայքարում են «Աթլետիկոյի» պաշտպանի համար
ԱԱ-2018-ից հետո տրանսֆերային շուկայում բավականին լուրջ տեղափոխություններ են սպասվում:
«Gianlucadimarzio.com»-ը հայտնում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Յուվենտուսը»: Երկու ակումբներն էլ արդեն տևական ժամանակ է, ինչ բանակցում են Մոնտենեգրոյի հավաքականի պաշտպանի հետ: Նշվում է, որ այս պահին առավել հավանական է, որ Սավիչը կտեղափոխվի լոնդոնյան ակումբ:
Հիշեցնենք, որ Սավիչը Մադրիդի «Աթլետիկոյում» է հանդես գալիս 2015 թվականից:
