Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մոսկվայի շինհրապարակներում աշխատողների 70 տոկոսն օտարերկրացիներ են, հայերը 2-րդ տեղում են

0

Մոսկվայի շինհրապարակներում աշխատողների 70 տոկոսն օտարերկրացիներ են, որոնց թվում երկրորդ տեղը զբաղեցնում են հայերը: Այդ մասին են վկայում «Տնոմեր» շինարարական ընկերության վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է life.ru-ն:

Մոսկվայում շինհրապարակներում զբաղված շինարարների թվով վարկանշային ցանկի առաջին տեղում բելառուսներն են (14%), երկրորդ տեղում՝ հայերը (12%), երրորդ տեղում՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցողները (11%):

Թոփ-10-ի մեջ են ներառվել նաև Ուզբեկստանից (8%), Վրաստանից (7%), Մոլդովայից (6%), Տաջիկստանից (5%), Ղազախստանից (3%) և Ղրղզստանից (2%) աշխատողները:

Մոսկվայում շինարարական աշխատանքներում ներգրավված ռուսները կազմում են 33 տոկոսը:

Նշվում է, որ շինարարների միջին տարիքը 36 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի մարտին եղել է 83,3 հազար ռուբլի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса