Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ԿԲ-ն ունի ճկունություն, որ ազատ մրցակցային պայմաններում կանխատեսված 4% գնաճի հնարավոր շեղումների խնդիրը լուծի. Ներսես Երիցյան (ԱԺ նիստը՝ ուղիղ)

0

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սմբատ Բագրատյանի հարցը՝ ուղղված Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին, վերաբերում էր գնաճին:

Նա նկատեց, թե կառավարությունը միջնաժամկետ ծրագրերում գնահատել է 4% գնաճ և հետաքրքրվեց, թե ԿԲ-ի համար ընդունելի՞ է այդ գնաճը՝ կայուն մակրոտնտեսական վիճակն ապահովելու համար:

Բացի այդ, նա հարցրեց, թե ինչ կառուցվածք ունի գնաճը:

«Նաև կցանկանայի իմանալ՝ այս 4% գնաճը կայունության ապահովման համար արդյոք ռիսկային չի դառնում ազատ մրցակցային պայմաններում, որը ենթադրում է, որ մոնոպոլիա չի լինի, որ գնաճն ու գնանկումը ազատություն կարող են ստանալ: Դրա համար նոր հաշվարկ նախատեսվո՞ւմ է, թե ոչ»,-հարցրեց նա:

Ներսես Երիցյանը նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային մեթոդաբանությունն աշխարհի առաջադեմ մեթոդաբանություններից է, որի կանխատեսման նպատակը ապագային միտված քաղաքականությունն է:

«Մրցակցության ազդեցության մասով մենք մշտապես հայտարարել ենք, նաև ԱԺ-ում, որ եթե լինեն առաջարկի շոկեր, շուկայի ճշգրտումներ և այլն, դրանց ԿԲ-ն անմիջական չի արձագանքում, այսինքն՝ օրինակ երբ բրնձի գները աճում են, մենք ոչ թե արձագանքում ենք գնի զսպմանը, այլ՝ երկրորդային գնաճին, որ դա չբերի տրանսպորտի, հացի գների աճ»,-ասաց նա և նշեց, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ ունի ճկունություն, որ լուծի այդ խնդիրը:

Ինչ վերաբերում է կառուցվածքի որոշմանը, ապա նշեց, որ դա միջազգային ստանդարտներով է որոշվում, և այդ գնաճի թվերը ԿԲ-ն է չէ, որ որոշում է:

«Հրապարակում են այդ ցուցանիշները՝ մեր կամքից անկախ, մենք անուղղակիորեն ենք ազդում այդ գնաճի վրա»,-ասաց նա և նշեց, թե համենայն դեպս մինչ այժմ գնաճը կարգավորելու գործընթացը ԿԲ-ն հաջողել է:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса