Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի բանկերի վրա ժամկետանց վարկերի զիջումները բեռ չմնա. Ն. Երիցյան

0

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մինչ հարց կուղղեր Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին, նկատեց, որ այժմ կառավարությունը ԿԲ-ի հետ համագործակցելով ջանքեր է գործադրում, որպեսզի ներեն տարբեր ժամկետանց վարկերի տույժ-տուգանքներ, ինչպես նաև սրբագրվեն վարկային պատմությունները:

«Ինչո՞ւ հնարավորություն չկար նախորդ ժամանակահատվածում դա անել, խնդիրը քաղաքակա՞ն էր, թե՞ պրոֆեսիոնալ»,-հարցրեց նա:  

Ներսես Երիցյանն ասաց, որ հարցը ԱԺ-ում առաջիկայում կներկայացվի և բովանադակային կքննարկվի: «Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ անել, պետք է ասեմ, որ այդ հարցը մշտապես քննարկվել է, ուղղակի պետք էր հասունանար հարցը: Բացի այդ  կա հարկման խնդիր, որը բանկերին վնասներ էր հարուցում, հիմա կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով տալիս են նաև այդ քաղաքական և օրենսդրական լուծումները, որ բանկերի վրա այդ զիջումները բեռը չմնա: Հիմա դա հնարավորություն կտա, որ  բանկերը զիջման գնան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մելքումյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ նախկինում տոկոսադրույքները չէր նվազում, հիմա նվազում է, Ներսես Երիցյանը նշեց, որ տոկոսադրույքների նվազումը էապես պայմանավորված է շուկանների հետևողական կայունությամբ, երկրորդը՝ գնաճային սպասումների՝ ցածր և կանխատեսելի գնաճի խարսխմամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса