Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մենք կուղղենք այդ սխալը․ Էրդողանը դեմ է քուրդ գործիչ Դեմիրթաշի՝ նախագահի թեկնածու լինելուն

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի՝ որպես նախագահի թեկնածու հանդես գալուն և խոստացել, որ իրենք «կուղղեն այդ սխալը»։

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Էրդողանը նման հայտարարություն է կատարել Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Հիշեցնենք, որ Դեմիրթաշը բանտում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից ի վեր։ Նրա դատական վճիռը դեռևս չի հրապարակվել։

«Ես սխալ եմ համարում Դեմիրթաշի թեկնածությունը։ Ի՞նչ է նշանակում, թե կալանավոր է, բայց դատապարտված չէ, կարող է լինել թեկնածու։ Մենք կուղղենք այդ սխալը։ Շատ կարևոր է այս դեպքում նրա կալանավորման պատճառը»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса