Ալեգրի. Պերեսը զանգահարել է ինձ, սակայն ես խոստացել եմ մնալ Յուվենտուսում
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող էր գլխավորել Մադրիդի «Ռեալը».
«Ես խոսել եմ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ. նա զանգահարել էր: Պերեսին ասել եմ, որ հարգում եմ Անդրեա Անյելիին ու նրան խոստացել եմ, որ կմնամ Թուրինում: Արդեն որոշում եմ կայացրել ու չեմ դիտարկում որևէ այլ առաջարկ:
Իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլորենտինո Պերեսին` ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խուլեն Լոպետեգին:
