Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին 2018թ. 1-ին եռամսյակում նվիրաբերվել է 138,6 մլն դրամ, իսկ ծախսերը կազմել են 164,5 մլն դրամ

0

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին 2018թ. 1-ին եռամսյակում կատարվել են նվիրաբերություններ 138 604 700 դրամի չափով, իսկ ծախսերը կազմել են 164 537 400 դրամ: Այս մասին նշվում է կառավարության հերթական նիստին չզեկուցող հարցերի շրջանակում ներառված հարցերից մեկում։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 820-ն որոշմամբ հաստատված՝ «Հայաuտանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից oտարերկրյա պետություններում գործող Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության oգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների oգտագործման և տվյալ տարվա պետական բյուջեում հաշվառման կարգի» 10-րդ կետի համաձայն՝ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված հաշվետվությունների հիման վրա Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն է ներկայացնում դիվանագիտական ծառայության մարմինների հաշիվներում նվիրաբերությունների uտացման և դրանց հաշվին ֆինանuավորված ծախuերի վերաբերյալ ամփոփ եռամuյակային հաշվետվություն:

Սահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում առաջարկություն այդ հաշվետվության ցուցանիշները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների և տվյալ տարվա պետական բյուջեով նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության դեuպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծրագրի գծով ծախuերի ծրագրային ցուցանիշների կազմում ներառելու վերաբերյալ:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա համապատասխանաբար 138 604 700 դրամով և 164 537 400 դրամով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса