Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Աֆրիկայում աղջիկը «տապալել» է իր ընկերոջ հարսանիքը՝ արարողությանը հայտնվելով հարսանեկան զգեստով (լուսանկարներ, տեսանյութ)

0

Հարավաֆրիկյան Հանրապետությունում միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ոչ միայն ականատեսների, այլ նաև՝ համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բենոնի քաղաքում աղջիկը գնացել է իր ընկերոջ հարսանիքին. նա հարսանեկան զգեստով գնացել է խորանի մոտ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է փեսացուն վիճում չսպասված հյուրի հետ՝ համոզելով նրան հեռանալ ու չփչացնել հարսանիքը, իսկ նրա իրական հարսնացուն սպասում է նրան խորանի մոտ:

Համացանցի օգտատերերն ակտիվորեն արձագանքել են միջադեպին. ոմանք խստորեն քննադատել են տղամարդուն, իսկ մյուսները խրախուսել են նրա երկրորդ ընկերուհու գործողությունները:

«Հուսով եմ՝ բոլոր այն տղամարդիկ, որոնք դավաճանում են, հենց այսպիսի սիրուհի ունեն», - գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Անհայտ է՝ ինչով է ավարտվել միջադեպը. տեսանյութն անսպասելիորեն ավարտվում է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

 

  

  

  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса