Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել աշխատել Human Rights Watch-ի հետ

0

ԱՄՆ-ն կարող է հրաժարվել աշխատել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության և այլ խմբերի հետ, որոնք չեն սատարել Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի բարեփոխումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Համապատասխան նամակը HRW-ին ուղարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

«Դուք պետք է իմանաք, որ բանակցություններին ընթացք չտալու և բարեփոխումներին խոչընդոտելու ուղղությամբ ձեր ջանքերը դարձան պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ն դուրս գա խորհրդից»,- ասված է նամակում:

Հեյլիի խոսքով՝ այդ քայլով HRW-ն մարդու իրավունքների հարցում կանգնել է Ռուսաստանի և Չինաստանի կողքին՝ դուրս գալով ԱՄՆ-ի դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Մարդու իրավունքների հարցերով խորհրդից: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հայտարարելով որոշման մասին, մեղադրել է խորհրդին «Իսրայելի նկատմամբ անվերջանալի թշնամական վերաբերմունքի համար»:

«Չափազանց երկար ժամանակ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը մարդու իրավունքը ոտնահարողների պաշտպան է եղել և քաղաքական կողմնակալության աղբահոր»,- հայտարարել է Նիկի Հեյլին:

2006-ին ստեղծված և Ժնևում գործող, 47 անդամ ունեցող խորհուրդն իր վերջին նստաշրջանն սկսել է երկուշաբթի, որի ժամանակ քննադատական մոտեցում է ցուցաբերվել նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը սահմանն անօրինաբար անցնող ծնողներից երեխաներին բաժանելու քաղաքականությունն «անբարեխիղճ» է անվանել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса