Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ալժիրում ինտերնետը կանջատեն՝ դպրոցական քննություններին չխանգարելու համար

0

Ալժիրի իշխանությունները երկրով մեկ կանջատեն ինտերնետը, ինչն արվելու է դպրոցներում քննական շրջանի մեկնարկի կապակցությամբ:

Ինչպես նշում է bbc.com-ը, բնակիչները ժամանակավորապես կզրկվեն համացանցի հասանելիությունից, որպեսզի աշակերտները քննությունների ժամանակ խաբելու հնարավորություն չունենան:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինտերնետը կանջատվի մեկ ժամով՝ յուրաքանչյուր քննության մեկնարկից անմիջապես առաջ: Անջատումները տեղի են ունենալու հունիսի 20-25-ը:

Հայտնի է, որ իշխանությունները ստիպված են եղել նման քայլի դիմել 2016թ. տեղի ունեցածից հետո, երբ քննական շրջանում արձանագրվել է զանգվածային խարդախություն. հարցերը համացանցում էին հայտնվել քննությունից առաջ և դրա ընթացքում:

Երկրի կրթության նախարար Նուրիա Բենղաբրիթը հայտնել է, որ քննական շրջանում ամբողջովին արգելափակվելու է Facebook-ին հասանելիությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса