Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը. Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր աշխատանքային օրը չի սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը և դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը:

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլև գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը և բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ: Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ և համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին:

Անկեղծ շնորհակալության ու երախտիքի խոսք եմ ուղղում բոլորիդ` ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար: Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը:

Կրկին շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն և մասնագիտական նորանոր հաջողություններ»։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса