«Առավոտ». Այն պաշտոնյան, որ այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը և կերել հարկատուների գումարները, նա պակա՞ս սրբապիղծ է
«...Էմոցիոնալ առումով, իհարկե, զինվորներին ուղղված երեխաների նամակներով արկղերը գողանալը մեծագույն շոկ և ցասում է առաջացնում: Բայց այն պաշտոնյան, որն, օրինակ, այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը և, ուտելով հարկատուների գումարները, «օբյեկտիվ պատճառներով» չի կատարել մրցույթի պայմանները, այդ պաշտոնյան պակա՞ս սրբապիղծ է: Այն գումարները, որոնք նա կերել է, մեր երեխաների գումարները չե՞ն: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը չկառուցելը չի՞ հարվածում մեր պետությանը, այդ թվում՝ բանակին:
Ի դեպ, բանակը՝ որպես պետության ամենախոշոր շահառու, պետք է ստուգվի ամենամանրակրկիտ ձևով:
Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն: Իսկ Յուրի Խաչատուրովի՞ն, որն այժմ բարձրաստիճան միջազգային պաշտոնյա է: Իսկ մնացա՞ծ գեներալներին: Որպես սկիզբ՝ Մանվելն էլ վատ չէ, բայց հասարակությունն արագ շարունակություն է ուզում:
...Երեկ մետրոյում մի անծանոթ կին կողքս նստեց և հարցնում էր՝ «բա Շմայսին ե՞րբ են տանելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
