Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

«168 ժամ». Մ. Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր փաստաթղթեր է պահանջում՝ պարզելու հայտնաբերված պարագաների մատակարարման աղբյուրը

0

«Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր Պաշտպանության նախարարությունից տեղե­կատվություն և փաստաթղթեր է պահանջում՝ պարզելու ամառանոցում ԱԱԾ-ի հայտնաբերած սննդի, հագուստի և այլ պարագաների մատակարարման աղբյուրը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակ­ցի հետ զրույցում նշել է, որ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է ՊՆ-ի կողմից:


Մեր հարցին, թե ՊՆ ո՞ր ստորաբաժանումն է պատասխանատու բաշխումների համար, Ա. Հովհաննիսյանը պա­տասխանել է, որ, ինչպես օրեր առաջ է ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ իրերը որտեղից են հայտնվել: Ըստ նրա՝ ԵԿՄ-ն այդ իրերն ու առարկաները ստացել է տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև պաշտպանու­թյան բանակից, երբ 2016 թ. մի քանի ամիս կամավորական միության անդամներով կազմել էր ստորաբաժանում և Արցախում մարտական հերթապահություն էր կատարում. «Հիմա մենք հստակ գիտե՞նք արդյոք այդ պահածոները որ թվին և որ մատակարարված խմբաքանակից են: Չգիտենք: Երբ քննող մարմինը դա կհասկանա, հարց կտա, մենք կպատասխանենք: Իրենք օրական ինչ-որ փաստաթղթեր պահանջում են և հստակ ստանում են այդ պատաս­խանները, թե տարեկան ինչ է տրվել, ոնց է տրվել և ինչ հրամաններով է տրվել»:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, որ ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի պահես­տազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ:


ՊՆ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել, որ իր ղեկավարման ժամանակ ՊՆ աշխատա­կիցներ լինեն ներգրավված բանակի միջոցները Մանվել Գրիգորյանին տրամադրելու գործում: «Իհարկե տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղու­թյուններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակ­ներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»,- ասել էր Օհանյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса