ԱՄՆ-ը և ԱՄՀ-ը ողջունում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Ուկրաինայում
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ սա կարևոր քայլ էր եվրոպական ապագա ձեռք բերելու համար, ինչը պահանջում էր ժողովուրդը «Արժանապատվության հեղափոխության» ժամանակ:
«Այս քայլերով կհաստատվի, որ դատարանը կարող է ջախջախել կոռուպցիան, որը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը», - ասել է պետքարտուղարի խոսնակը:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ԱՄՀ 17.5 միլիարդ դոլարի վարկային ծրագիրը կապել է հենց հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման հետ:
ԱՄՀ-ն ընդգծում է, որ քաղաքական ճնշումներն ու կաշառքը դեռևս լրջագույն խնդիրներ են Ուկրաինայում:
