Լինդա Հեմիլթոնը՝ նոր «Տերմինատոր»-ի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի Լինդա Հեմիլթոնին նկատել են «Տերմինատոր»-ի մասին նոր՝ 2019 թվականին թողարկվելիք ֆիլմի նկարահանումների ժամանակ: Համապատասխան ֆոտոշարքը հրապարակել է The Daily Mail-ը:
Նշվում է, որ ֆիլմի ամենասիրված կերպարներից մեկի՝ Սառա Քոնորի դերակատարուհուն տեսել են Մադրիդում՝ նկարահանումների ժամանակ: 61-ամյա Հեմիլթոնը զրահաբաճկոն է կրել ու «զինված» է եղել ֆուտուրիստական տեսք ունեցող հրացանով:
Հայտնի է, որ ֆանտաստիկ ժանրի մարտաֆիլմը նկարահանում է ռեժիսոր Թիմ Միլլերը՝ Բիլի Ռեյի սցենարի հիման վրա: Սա «Տերմինատոր» ֆրանշիզի վեցերորդ ֆիլմն է, որում գլխավոր դերերը կկատարեն Առնոլդ Շվարցենեգերը, Լինդա Հեմիլթոնը, Դիեգո Բոնետան, Նատալյա Ռեյեսը, Գեբրիել Լունան ու Մաքքենզի Դևիսը:
Սպասվում է, որ Paramount Pictures և Skydance Media կինոընկերությունների համագործակցության արդյունք հանդիսացող ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի նոյեմբերի 22-ին:
