Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

«Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային». Է. Շարմազանով

0

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Կողմերը կարևորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը և դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն խորհրդարանական հարթակներում:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը:

«Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ: Մենք՝ խորհրդարանականներս, պետք է նպաստենք դաշնակցային հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային և այդ առումով ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի ու բխում է մեր պետության շահերից:

Խոսելով ՍԾՏՀ ԽՎ աշխատանքների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը և չծառայի որոշ պետությունների քաղաքական շահերին: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса