Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Տիգրան Ավինյանը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները

0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: 

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձևաչափը և առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում: 

Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձևաչափով, ՏՏ և ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն: 

Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը և, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների և կոռուպցիոն դրսևորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձևավորել կանխատեսելի ներդրումային միջավայր: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса