Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ռումինիայում կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)

0

Ռումինիայի մի շարք քաղաքներում հունիսի 20-ին ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են երկրի կառավարությունից ապահովել արդարադատության մարմինների անկախությունը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բուխարեստում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Ավելի փոքր ցույցեր են տեղի ունեցել ևս առնվազն 10 քաղաքում:

Դիտորդներն ուշադրություն են դարձրել անվտանգության ուժերի աշխատակիցների անսովոր մեծ քանակի վրա: Ի տարբերություն բողոքի նախորդ ցույցերի՝ ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել, պնդում են ականատեսները:

Բողոքի ցույցերի պատճառն Ազգային հակակոռուպցիոն վարչության գործունեությունը բարդացնելու կառավարության ջանքերն են: Երկու օր առաջ խորհրդարանը փոխել է քրեական հետապնդման գործընթացը: Փորձագետները կարծում են, որ այդ փոփոխություններն «անիրական կարճ» ժամկետներ են սահմանում հետաքննությունների անցկացման համար և սահմանափակում են ապացույցների օգտագործումը: Բացի այդ, կառավարությունը մտադիր է սահմանադրական դատարանի աջակցությամբ պաշտոնից հեռացնել հակակոռուպցիոն վարչության ղեկավար Լաուրա Կովեշիին:

 

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса