Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 80 կողմ ձայներով:

ԱԺ-ն ընդունեց նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:

Նշենք, որ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: 

Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: 

Նշենք, որ քննարկմանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ բարեգործության շրջանակը չի նեղացվում, նախաձեռնությամբ բարեգործների համար խոչընդոտներ ու նոր պարտականություններ չեն նախատեսվում:

Ըստ նրա, այս մարմնի հետ առնչվելը պայմանավորված է բացառապես հետևյալ երեք ակնկալիքի դեպքում. դիմում են հանձնաժողովին, որ ծրագիրը բարեգործական համարվի, որպեսզի ստանան պատվավոր կոչումներ, մյուս դեպքում դիմում են, որպեսզի նախատեսված պետական աջակցությունից օգտվեն և հարկային արտոնություններ ստանան, կամ ցանկանում են կառավարության կամ համայնքի կողմից նյութատեխնիկական օժանդակություն ստանալ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса