Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Կառավարությունը Վահրամ Բաղդասարյանի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տվեց

0

Այսօր կառավարության հերթական նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:

Ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։

Նախագծում նշվում է, որ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն ՀՀ դրամ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 320 հազ. ՀՀ դրամ: Նշենք,  որ «Վաբա» ՍՊԸ-ի հիմնադիրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում կարևորում են այդ արտադրությունը:

Վարչապետը, արձագանքելով նախագծին, ասաց. «Մենք ճի՞շտ ենք հասկանում, որ կան որոշակի սահմանված չափանիշներ և սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող, և եթե որևէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է, ապա նույն արտոնությունները տրվում են»: Նա նաև հարցրեց, թե արդյոք այս որոշմամբ նպաստո՞ւմ ենք, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի ցածր լինեն: Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց և նշեց, որ դյուրին իրավիճակ կստեղծվի:

«Պարո´ն Վարչապետ, չափազանց կարևոր հարցադրման անդրադարձաք: Կառավարության որոշմամբ նախատեսված հստակ վեց չափանիշ կա, որոնցով գնահատվում է նախագիծը, կազմվում է միջին գնահատական, որը կբավարարի»,-ասաց նա և նշեց, որ դրական է համարվում քսանվեց և ավելի գնահատականը: Նախարարը պարզաբանեց, որ ընկերությունը հավաքել է քսանվեց միավոր և նկատեց, որ գործընկեր նախարարությունները մեղմ են գնահատել: Վարչապետն ուղղեց, ասելով՝ այդ դեպքում ոչ թե մեղմ, այլ խիստ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախարարությունը մոնիտորինգ իրականացման պայմանագիր է կնքում և ընթացքում հետևում է, եթե որևէ կազմակերպություն  խախտում է պայմանները՝ նախ զգուշացվում է, իսկ չշտկելու դեպքում կառավարությունը զրկում է այդ կազմակերպությանն արտոնություններից;

«Առ այսօր հարյուրմեկ կազմակերպությունից ութ կազմակերպության արտոնություն չեղարկվել է»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև, որ ավելացված արժեքի հարկի օրենքում փոփոխություններ են նախաձեռնում, որոնցով  կհստակեցվի գործընթացը, որպեսզի այս որոշումները չգան կառավարություն, այլ օրենքով հստակեցվեն:

Արձագանքելով նախագծին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ ուսումնասիրություններ է սկսել, որոնք ընթացքի մեջ են, արդյունքներ ունեն, որ  այսպիսի արտոնությունից օգտված կազմակերպություններ սնանկ են ճանաչվել: «Այսինքն՝ չարաշահումների խնդիր է ի հայտ եկել, ուսումնասիրություններ են եղել, և այս հարցերը կներգրավենք նոր նախագծի քննարկումներին»,-ասաց նա և շեշտեց, որ որոշակի երաշխիքներ պետք է սահմանել: Նա ասաց, որ նախնական տվյալներով՝ ութ ընկերության չարաշահման մասին տեղեկություն կա:

Արծվիկ Մինասյանը դատախազի բարձրացրած հարցը կարևորագույն խնդիր համարեց և տեղեկացրեց, որ գործող օրենքի համաձայն, երբ սնանկության պրոցես է սկսվում, օրենքի ուժով դադարում են արտոնությունները: «Մենք անընդհատ փորձում ենք զարգացնել մոնիտորինգի համակարգը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը պետք է տարբերել այլ հարկային արտոնություններից: «Մեծ հաշվով՝ սա ավելի շատ խթանիչ գործընթաց է, քան պետությանը լուրջ վնաս հասցնելու գործընթաց»,-ասաց նախարարը և նշեց, որ Դատախազության հետ իրենք կաշխատեն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса