Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

«Զիբիլիքսի» գործը վերաբացվել է. ՀՔԾ

0

««Ելք» դաշինքի կողմից իրավապահներին ներկայացրած՝ «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործը, որը կարճվել է նախորդ տարվա հուլիսին հանցակազմի բացակայության պատճառով, վերաբացվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Նախորդ տարի 2 քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ-ի 154.2 և ՔՕ-ի 149-րդ հոդվածների հատկանիշներով, որն ընդունվել էր մեկ վարույթ: Այնուհետև գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով: 07.06.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար»,- ասաց Օհանջանյանը:

Նա նշեց, որ նախաքննության շրջանակներում մի շարք անձինք կհարցաքննվեն, քննչական ակտիվ գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել: Դաշինքը ներկայացրել էր աղբամաններից գտած թղթեր, որոնք, ըստ դաշինքի անդամների՝ վկայությունն էին այն բանի, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված բնույթ, պետական մարմինների աշխատակիցները ցուցակներով ձայներ են հավաքել և այլն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса