Ժերար Պիկեն 100-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում
Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմի կազմում:
31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Իրանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի խմբային փուլի խաղին, որը կայացել է Կազանում և ավարտվել իսպանացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք՝ Պիկեն 2009 թվականի փետրվարին է իր նորամուտը նշել Իսպանիայի հավաքականի կազմում:
Նրա ակտիվում 5 գոլ կա ազգային թիմի մարզաշապիկով: Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն մեկական անգամ դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի չեմպիոն (2012):
Սպասվում է, որ աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո Պիկեն կավարտի միջազգային կարիերան՝ կենտրոնանալով ակումբային գործերի վրա:
