Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհուն քննադատել են ուղիղ եթերում «կեղծ» արտասվելու համար (տեսանյութ)

0

Համացանցի օգտատերերը քննադատել են MSNBC հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռեյչել Մեդոուին՝ ուղիղ եթերում «կեղծ» արտասվելու համար: Ուղիղ եթերի համապատասխան հատվածը հրապարակել է YouTube-ի Guardian News ալիքը:

Ինչպես նշում է The Guardian-ը, հեռուստահաղորդավարուհին հուզվել է՝ լուր կարդալով այն մասին, որ ԱՄՆ-ի սահմանին պաշտոնատար անձինք ներգաղթյալներին բաժանում են իրենց երեխաներից:

Մեդոուն սկսել է կարդալ տեքստը, սակայն մի պահ կանգ է առել՝ ասես զսպելով իր արցունքները, այնուհետև ժպտացել է՝ փորձելով հարթել անհարմար իրավիճակը: Սակայն նրան այդպես էլ չի հաջողվել վերահսկել իրեն, և նա շուտով ավարտել է հաղորդումը:

Հեռուստադիտողներից շատերը չեն հավատացել Մեդոուի անկեղծությանը, որը նախկինում երբեք չի կորցրել ինքնատիրապետումը: Դրանից բացի, համացանցի օգտատերերին զարմացրել է հեռուստահաղորդավարուհու ծիծաղը, որը, նրանց կարծիքով, վկայում է այն մասին, որ նա չի հավատում ինքն իրեն:

«Ոչ մի վայրկյան չեմ հավատա, որ Ռեյչել Մեդոուն հոգ է տանում այս աշխարհի երեխաների մասին: Սա, ինչպես միշտ, ձևական է», - գրել է YourLocalJacob ծածկանունով օգտատերը:

Համենայն դեպս, որոշ օգտատերեր հավատացել են հեռուստահաղորդավարուհուն ու նշել, որ բոլոր մարդիկ պետք է նույն կերպ արձագանքեն նման լուրերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի սահմաններին մոտ 2 հազար երեխայի բաժանել են իրենց ընտանիքներից՝ ապօրինի ներգաղթյալների զանգվածային ներհոսքի պատճառով:

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է ԱՄՆ սահմանին անօրինական ներգաղթյալներին ձերբակալելիս հնարավորության դեպքում չբաժանել երեխաներին և ծնողներին:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса