Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Իտալական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում «Հյուսիս-Հարավ»-ի՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է իտալական «ԱՆԱՍ» ճանապարհաշինական ընկերության պատվիրակությանը` «Անաս Ինթերնեյշնլ»-ի առևտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզիին և Հայաստանում ու Վրաստանում ինժեներական թիմի պատասխանատու Մարկո Կասիարոյին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեության ուղղությունները, միջազգային շուկայում ունեցած փորձառությունը։ «ԱՆԱՍ»-ը պետական ընկերություն է, պատկանում է Իտալիայի կառավարությանը։

Դեռ անցած տարի ընկերությունը նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ։

Ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը։

«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթևեկության կազմակերպման և տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։

Լորան Ֆրանսիոզիի խոսքով` սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները և ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։

Նախարարն էլ իր հերթին շեշտել է, որ ներկայում բավական ակտիվ են քննարկումները տարբեր միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական նախագծով։

Միևնույն ժամանակ փաստել է, որ «ԱՆԱՍ»-ի մասին արձագանքները միայն դրական են, և շատ գնահատելի է ընկերության միջազգային փորձը` այդ թվում մեր տարածաշրջանում։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ քննարկումն ունենալ, երբ պարզ կլինեն հետազոտական աշխատանքների արդյունքները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса