Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցվածն է, կարող է լինել համապետական ռեյտինգային ընտրակարգ. Է. Մարուքյան

0

Ազգային ժողվում ավարտվեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը հիմնականում նախնական աշխատանքային հանդիպում էր:

«Որոշեցինք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն կներկայացնի իր մոտեցումը՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԸՕ-ի հետ կապված իրենց մոտեցումները հստակ ու հայտնի են, քանի որ դրանք տեղ են գտել նաև ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի մեջ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀԿ-ն ինչ առաջարկներ է արել, Մարուքյանը պատասխանեց. «Հանդիպումը եղել է այն մասով, թե ինչպես պետք է խումբն իր աշխատանքները կանոնակարգի: Սա աշխատանքային հանդիպում էր, բովանդակային հարցեր այս հանդիպմանը չենք քննարկվել»:

Էդմոն Մարուքյանը, խոսելով ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին, նշեց՝ մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ինչի արդյունքում ունենանք միայն Երևանից ներկայացված խորհրդարան:

«Դրա համար, եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգային լինել, այսինքն, որ անձին քվեարկում են ոչ միայն իր մարզում: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса