Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ուրֆայում ազգայնականները թուրքական դրոշով ծածկել են նախագահի քուրդ թեկնածուի պաստառը (տեսանյութ)

0

Թուրքիայի Ուրֆա քաղաքում մի խումբ ազգայնականներ թուրքական դրոշով ծածկել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի պատկերով նախընտրական պաստառը։

Տեսանյութը տարածվել է համացանցում։ Այն ներբեռնած YouTube-ի մի քանի ալիքների հետևորդներից շատերը տեղեկացրել են, որ Դեմիրթաշի նկարը ծածկող երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, նույնպես քուրդ են եղել։

Օրեր առաջ էլ Ուրֆայում քրդամետ կուսակցության աջակիցների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածուի ու նրան ուղեկցող խմբի միջև զինված բախման հետևանքով մահացել էր 4 մարդ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներն արդեն 57 անգամ հարձակման են ենթարկվել երկրի տարբեր քաղաքներում։ Նախընտրական քարոզչություն իրականացնելիս ձերբակալվել է 208 կուսակցական։

Նախընտրական քարոզարշավը Թուրքիայում մեկնարկել է ապրիլի 18-ից, արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 24-ին։

 

 






Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса