Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ԲԴԽ-ն հորդորում է դատավորներին համահունչ վարքագիծ դրսևորել քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական  ցանցերում

0

Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատա­վոր­ների անձնական և բարոյական որակ­ներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերում. 

·         Դատավորների Անկախության Եվրոպական չափորոշիչները

·         Դատավորներին և Դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները

Այս մասին ասվում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակ­նորդներին.

1.       Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևո­րել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղա­քացիների հետ շփումներում և սոցիալական  ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

2.        Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք:

3.       Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների  հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրակա­նացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավոր­վածությունից ելնելով՝ արձագանքում»,-ասված է հաղորդագրության մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса